Շնորհավորանք

22-12-2024

Հարգելի էներգետիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Էներգետիկան տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, որի կայուն, հուսալի և արդյուանվետ վիճակի շնորհիվ է ապահովվում բարեկեցությունը թե՛ յուրաքանչյուր քաղաքացու մոտ, թե՛ տնտեսությունում, արտադրությունում ընդհանուր առմամբ։ էներգետիկն ապահովում է երկրի բոլոր բնակիչներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին կենսականորեն կարևոր բարիքներով՝ էլեկրաէներգիայով և ջերմությամբ։ Էներգետիկի աշխատանքը պահանջում է բարձր արհեստավարժություն, պատասխանատվություն և կարգապահություն։ Ավանդույթի ուժով էներգետիկական կազմակերպություններում աշխատում են փորձառու մասնագետներ, ում ուսերին է էներգետիկ անվտանգության հսկայական պատասխանատվությունը։ Նույնիսկ մասնագիտական տոնի օրը շատ էներգետիկներ շնորհավորանքները ստանում են իրենց աշխատավայրում՝ պատրաստ լինելով տարբեր բարդ իրավիճակներում համակարգված և օպերատիվ մոտեցումներ ցուցաբերելու։ Տոնդ շնորհավոր ԷՆԵՐԳԵՏԻԿ։ Մասնագետ, ում համար ջերմությունն ու լույսը սովորական խոսքեր չեն, ով իր կյանքը նվիրել է այս կարևորագույն ոլորտին։ Մաղթում եմ անվտանգ աշխատանք, ուժ և կորով, բարգավաճում և նորանոր հաջողություններ, տաքություն ու հարմարավետություն տանը, սեր և համերաշխություն ընտանիքում։

Արտաշես Կիրակոսյան
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն