Շահագործման սկիզբը` 1936
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1,063մ
Ճնշումը (h) 169մ
Դրվածքային/առկա հզորությունը՝ 102ՄՎտ / 89.5ՄՎտ
Տուրբինները՝ 4 x 12.5ՄՎտ + 2 x 26ՄՎտ
Միջին տարեկան արտադրանքը՝ 93.2ԳՎտժ
Բաց դերիվացիոն ջրանցքներ՝ 8,529մ
Դերիվացիոն թունելներ՝ 4,132մ
Շահագործման ռեժիմը՝ ամբողջ տարին
Քանաքեռ ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի հինգերրորդ աստիճանն է։ Տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին։
Դերիվացիայի տիպը խառն է։ Հաշվարկային ծախսը 70 խմ/վ է, դերիվացիայով ջրի տեղ հասնելու տևողությունը՝ 90 րոպե։
Օրական կարգավորման ավազանը ծառայում է էներգահամակարգի առավելագույն բեռը ծածկելու, ինչպես նաև վթարային աշխատակարգերում օգտագործելու համար։ Այստեղից կարող է ջուր վերցվել ինչպես ոռոգման կարիքների, այնպես էլ մոտակա գործարանների տեխնիկական կարիքների համար։ Ավազանի տարողությունը 150,000 խմ է, էներգաունակությունը` 50,000 կՎտժ։
Կայանի ջրի հաշվարկային ծախսը 75խմ/վ է։
KfW բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված արտոնյալ վարկի միջոցներով 2000-2003 թվականներին իրականացվել է պատվարի, տղմազտիչների, ջրանցքների, թունելների, օրական կարգավորման ջրավազանի և մի շարք էլեկտրական սարքավորումների հիմնանորոգում։ Վերականգնվել և արդիականացվել են նաև ՀԷԿ-ի թիվ 5 և թիվ 6 հիդրոագրեգատները։