Շահագործման սկիզբը` 1949

Ուժային կայանը` ստորգետնյա

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1,856մ

Ճնշումը (h) 45մ

Դրվածքային/առկա հզորությունը՝ 34.24ՄՎտ / 25.24ՄՎտ

Տուրբինները՝ 2 x 16.96ՄՎտ + 1 x 0.32ՄՎտ

Միջին տարեկան արտադրանքը՝ 21.2ԳՎտժ

Բաց դերիվացիոն ջրանցքներ՝ 2,000մ

Դերիվացիոն թունելներ՝ 5,797.72մ

Շահագործման ռեժիմը՝ ոռոգման սեզոններին

 

Սևան ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի առաջին աստիճանն է, որն իրականացնում է Սևանա լճից ջրի ներհոսքը: Այն ներառում է.

  • առափնյա ջրընդունիչ` հագեցած ձկների պաշտպանության համակարգով, ամփոփիչ ջրանցք,
  • երկրորդ աստիճանի ջրընդունիչ, որն անմիջականորեն ջուր է վերցնում կայանի համար,
  • ստորգետնյա տուրբինային ջրատար,
  • կայանի ստորգետնյա կառույց,
  • կողմնատար թունել,
  • բարձրացնող ենթակայան,
  • վերգետնյա ղեկավարման շենք

Առափնյա ջրի ընդունիչ կայանը, որը հագեցած է ձկների պաշտպանության համակարգով, իրենից ներկայացնում է երեք անցքերով, ձկները հավաքող երեք թունելով ջրի ընդունիչ սարք, որոնք միանում են ձկների հավաքման համակարգով, նորելուկ ձկների նետման թունելով: Առափնյա ջրի ընդունիչ կայանը ապահովում է Սևանա լճից ջրի արտահոսքը դեպի ՀԷԿ և նորելուկ ձկների անվնաս նետումը ետ դեպի լիճ։ Սա ունի մեծ բնապահպանական նշանակություն Սևանի համար:

ՀԷԿ-ի ստորգետնյա շենքը տեղակայված է 100,0մ խորությամբ և բաղկացած է 2 բլոկից` տուրբինային և ջրթող: Ջրահեռացման բլոկում տեղակայված են երկու ասեղային փական, որոնք հիդրոագրեգատների վթարային անջատման դեպքում ապահովում են անհրաժեշտ քանակի ջրի հոսքը հիդրոկայանի միջով: Շենքում տեղակայված են երկու ագրեգատներ` շառավղաառանցքային տուրբիններով: Յուրաքանչյուր ագրեգատի նախագծային հզորությունը կազմում է 17,0 ՄՎտ, սակայն Սևանա լճի ջրի մակարդակի` 15մ իջնելու պատճառով յուրաքանչյուր հիդրոագրեգատի առկա հզորությունը կազմում է 12,0 ՄՎտ: Կայանի շենքում կա նաև փոքր հիդրոագրեգատ (320կՎտ), որն ապահովում է Սևան ՀԷԿ-ի վերաթողարկումը համակարգի մարման ժամանակ:

Դերիվացիան խառը տիպի է` սնող ջրանցքի երկարությունը կազմում է 2,000մ, ճնշման դերիվացիոն թունելինը` 283.5մ, ջրահեռացման թունելինը՝ 5,514.22մ։ Դերիվացիայի թողունակությունը 70 խմ/վ է։ Հաշվարկային ծախսը կազմում է 31.5 խմ/վ, պարապ ընթացքի ծախսը՝ 5 խմ/վ։