«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության առաքելությունը Հայաստանի ողջ էլեկտրաէներգետիկական համակարգում ունեցած կարևոր դերի լավագույնս իրականացումն է, վերականգնվող էլեկտրական էներգիայի կայուն և վստահելի արտադրողի համբավի անփոփոխ պահպանումը։
Մեր նպատակն է կարճ ժամկետում ներդնել որակի կառավարման, բնապահպանական, աշխատանքի անվտանգության միջազգային ամենաբարձր ստանդարտները, հասնել ջրային ռեսուրսների օգտագործման և արտադրության բարձր արդյունավետության, միաժամանակ ապահովելով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների աճ։
Մեր արժեքները միտված են մեր գործունեության ոլորտին առնչվող բազմաթիվ շահառուների շահերի մեկտեղմանը և, արդյունքում, հանրային ընդհանուր գերակա շահի արդյունավետ բավարարմանը։ Մեր բաժնետերերի և գործընկերների վստահությունը հիմնված է երկրի համար կարևոր նշանակության հարցերին մեր պատասխանատու և մասնագիտացված մոտեցումների վրա։
Մեր բացարձակ առաջնահերթությունն է ընկերության մարդկային կապիտալի զարգացումը, բիզնեսի թափանցիկության ապահովումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ռացիոնալ բնօգտագործումը: