«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ կողմից շահագործվող Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները տեղակայված են Հրազդան գետի երկայնքով և օգտագործում են ինչպես Հրազդան գետի և դրա վտակների, այնպես էլ Սևանա լճից ոռոգման կարիքների համար բաց թողնվող ջուրը։ Հաշվի առնելով Սևանա լճի էկեհամակարգի պահպանության առաջնային դերը Հայաստանի Հանրապետության համար, «ՄԷԿ» ՓԲ ընկերությունը առանձնահատուկ կարևորություն է հատկացնում շրջակա միջավայրի պահպանությանը, Սևանա լճից բաց թողնվող ջրի արդյունավետ օգտագործմանը, ջրի կորուստների կրճատմանը։ Այս նպատակով միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկին, Համաշխարհային Բանկի խմբի անդամ ՄԻջազգայի ֆինանսական կորպորացիային պատվիրվե է ուսումնասիրել ջրի օպտիմալ կիրառման հնարավորությունները՝ ի շահ հանրապետության ոռոգման և էներգետիկ համակարգերի։
«ՄԷԿ» ՓԲԸ բնապահպանական և սոցիալական քաղաքականության հիմնարար սկզբունքները հիմնված են կայուն զարգացման սկզբունքների վրա՝ «ՄԷԿ» ՓԲԸ գործունեության կենսացիկլի բոլոր փուլերում: Դրանցում առաջնային են ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ ազդակիր համայնքների բնակչության կյանքի և առողջության պահպանման հիմնահարցերը։
«ՄԷԿ» ՓԲԸ հանձն է առնում շարունակաբար նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:
Այս նպատակներին հասնելու նպատակով «ՄԷԿ» ՓԲ ընկերությունը հանձնառություն է ստանձնել ներդնել.
«ՄԷԿ» ՓԲԸ աշխատակիցների մասնագիտական մակարդակի նպատակաուղղված բարձրացումը ևս «ՄԷԿ» ՓԲԸ առաջնահերթություններից է։ Սա վերաբերում է ինչպես կառավարման, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի աշխատակիցներին, այնպես էլ տեխնիկական անվտանգության հարցերով անձնակազմին:
Ընկերությունը հատոկ ուշադրություն է դարձնում նաև վթարային իրավիճակների առաջացման դեպքերի նվազեցման խնդիրներին, ինչպես նաև անձնակազմի` այդ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության բարձրացմանը: