Շահագործման սկիզբը` 1956

Ուժային կայանը` լեռնափոր

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1,236մ

Ճնշումը (h) 118մ

Դրվածքային հզորությունը՝ 70.56ՄՎտ

Տուրբինները՝ 3 x 23.52ՄՎտ

Միջին տարեկան արտադրանքը՝ 62.4ԳՎտժ

Բաց դերիվացիոն ջրանցքներ՝ 3,891.25մ

Դերիվացիոն թունելներ՝ 4,133.82մ

Շահագործման ռեժիմը՝ ամբողջ տարին

 

Արզնի ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի չորրորդ աստիճանն է։ Կայանի կառույցը միակ ժայռափոր կառույցն է Հայաստանում։ Տեղակայված է Հրազդան գետի աջ ափին։

Դերիվացիան խառը տիպի է։ Հաշվարկային ծախսը 70 խմ/վ է, դերիվացիայով ջրի տեղ հասնելու ժամանակը՝ 45 րոպե։ Ջրի հաշվարկային ծախսը կազմում է 23.2 խմ/վ։ Պարապ ընթացքի ծախսը կազմում է 2.3 խմ/վ։

Կայանի դերիվացիան սնուցում ունի Արգելի ջրամբարից, որի հիմնական չափանիշներն են`

  • ՆԴՄ` 1367 մ
  • ՄԾՄ` 1363.8 մ
  • Ընդհանուր տարողությունը` 1.125 մլն խմ
  • Օգտակար տարողությունը` 0.420 մլն խմ
  • Մեռյալ ծավալը` 0.7 մլն խմ
  • Ջրամբարի էներգաունակությունը կազմում է 112,000 կՎտժ։

Հիդրավլիկ հարվածներից պաշտպանելու համար ճնշման ջրատարի վրա տեղադրված է հավասարիչ աշտարակ։ Ջրի ծախսը ջրամբարից դեպի դերիվացիա հաստատուն պահելու համար, կախված հորիզոնից, տեղադրված է ջրի հոսքի կարգավորիչ։