Շահագործման սկիզբը` 1953

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1,376.0մ

Ճնշումը (h) 285մ

Դրվածքային հզորությունը՝ 224ՄՎտ

Տուրբինները՝ 4 x 56ՄՎտ

Միջին տարեկան արտադրանքը՝ 202ԳՎտժ

Բաց դերիվացիոն ջրանցքներ՝ 7,268.34մ

Դերիվացիոն թունելներ՝ 11,503.07մ

Շահագործման ռեժիմը՝ ամբողջ տարին

 

Արգել ՀԷԿ-ը (նախկինում` Գյումուշ) Սևան-Հրազդան կասկադի երրորդ աստիճանն է: Հայաստանի ամենահզոր հիդրոէլեկտրակայանն է։ Կայանը տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին։

Կայանի ջրի հաշվարկային ծախսը կազմում է 90 խմ/վ։ Դերիվացիան խառը տիպի է։ Ջրի տեղ հասնելու ժամանակը դերիվացիայով 100 րոպե է, իսկ գետի հունով` 5-6 ժամ։ Ջրի դերիվացիոն թունելը 293.2 մ երկարությամբ առբերիչ ջրանցքով միանում է ճնշման խցի հետ։ Առբերիչ ջրանցքը սնող ջրարգելակի միջոցով միանում է օրական կարգավորման ավազանին (ՕԿԱ)։ ՕԿԱ-ն ծառայում է էներգահամակարգի առավելագույն բեռերը ծածկելու և վթարային աշխատակարգերում օգտագործելու համար։ ՕԿԱ-ի տարողությունը 300.000 խմ է, էներգաունակությունը` 194.000 կՎտժ։

Ջրի հաշվարկային ծախսը առավելագույն հզորության դեպքում 22.5 խմ/վ է։ Կայանի դերիվացիան սնվում է Ախպարայի տասնօրյա կարգավորման ջրամբարից։

Ախպարայի ջրամբար
  • տարողությունը՝ 5.6 մլն խմ
  • օգտակար տարողությունը` 3.1 մլն խմ
  • մեռյալ ծավալը` մոտ 2 մլն խմ
  • Նորմալ դիմհարային մակարդակը (ՆԴՄ)` 1695.5մ
  • մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)` 1692 մ
  • պատվարի բարձրությունը՝ 15 մ, հիմքում լայնությունը` 75.12 մ, կատարի լայնությունը՝ 5.5մ, երկարաթյունը 117.3 մ
  • 1695 մետրի վրա ջրամբարի հայելային մակերեսը 1.7 մլն քմ
  • էներգաունակությունը՝ 2.65 մլն կՎտժ