Տեղեկատվական արշավ

27-05-2022

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի շրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 24-ից 27-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի, պետական կառավարման մարմինների, էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների և լրատվակլանների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղեկատվական արշավ։ Արշավի նպատակն էր էներգետիկ ենթակառուցվածքների ներկայացումը արշավի մասնակիցներին։ Այն ներառեց նաև ճանաչողական այց «ՄԷԿ» ՓԲ ընկերության Սևան, Արգել, Արզնի, Հրազդան, Երևան-3 ՀԷԿ-եր։ «ՄԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Արտաշես Կիրակոսյանը մասնակիցներին ներկայացրեց ՀԷԿ-երի պատմությունը, դրանց արդիականացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, կարևոր դերը Հայաստանի էներգահամակարգում։