Կոտայքի մարզ։ Արզնի ՀԷԿ-ի մուտքը։

22.02.2021թ.

Արտանիշ լեռ և Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ

© PAN Photo / Karo Sahakyan

Կոտայքի մարզ։ Տեսարան Հրազդան գետից

22.02.2021թ.

Երևան։ ՄԷԿ ՓԲԸ կենտրոնական գրասենյակի շենքը

10.03.2021թ.

Գեղարքունիքի մարզ։ Սևան ՀԷԿ-ի բաց բաշխիչ սարքավորումը

22.02.2021թ.

Կոտայքի մարզ։ Ախպարահի ջրամբարը և Հրազդան ՀԷԿ-ի 220/110 կՎ ԲԲՍ

10.03.2021թ.

Կոտայքի մարզ։ Ախպարայի ջրամբար։

10.03.2021թ.
Ավելի քան 85 տարի լուսավորում ենք մեր երկիրը
540 ՄՎտ առկա դրվածքային հզորություն
34.8 կմ թունելներ, 30.7 կմ բաց դերիվացիոն ջրանցքներ
Հիդրոկայանների ամենախոշոր կասկադը Հայաստանում
Ավելի քան 65 կմ դերիվացիա
Ավելի քան 71 միլիարդ կՎտժ արտադրված էլեկտրաէներգիա

Մեր առաքելությունը

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության առաքելությունը Հայաստանի ողջ էլեկտրաէներգետիկական համակարգում ունեցած կարևոր դերի լավագույնս իրականացումն է, վերականգնվող էլեկտրական էներգիայի կայուն և վստահելի արտադրողի համբավի անփոփոխ պահպանումը։

Մեր նպատակը

Մեր նպատակն է կարճ ժամկետում ներդնել որակի կառավարման, բնապահպանական, աշխատանքի անվտանգության միջազգային ամենաբարձր ստանդարտները, հասնել ջրային ռեսուրսների օգտագործման և արտադրության բարձր արդյունավետության, միաժամանակ ապահովելով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների աճ։

Մեր արժեքները

Մեր արժեքները միտված են մեր գործունեության ոլորտին առնչվող բազմաթիվ շահառուների շահերի մեկտեղմանը և, արդյունքում, հանրային ընդհանուր գերակա շահի արդյունավետ բավարարմանը։ Մեր բաժնետերերի և գործընկերների վստահությունը հիմնված է երկրի համար կարևոր նշանակության հարցերին մեր պատասխանատու և մասնագիտացված մոտեցումների վրա։

Միջազգային էներգետիկ կորպորացիա

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը տնօրինում և կառավարում է Սևան-Հրազդան կասկադի ակտիվները։ 2003 թվականի մայիսին գրանցված այս ընկերությունը 2020 թվականին ձեռք է բերվել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ կողմից։ Այս գործարքը նոր հեռանկարներ է բացել ընկերության առջև, հաշվի առնելով Տաշիր ընկերությունների խմբի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգում, դրանում գործող խոշոր և ստրատեգիական նշանակության ձեռնարկությունների արդյունավետ կառավարման փորձը, մարդկային և ֆինանսական ներուժը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգին և ընդհանրապես՝ տնտեսությանը աջակցություն ցուցաբերելու Տաշիր ընկերությունների խմբի տեսլականը։ 

Վերոնշյալ գործոնները լուրջ նախադրյալներ են ստեղծում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության ակտիվների անհրաժեշտ վերազինմանն ուղղված մեծամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կասկադի ակտիվների արդիականացման, էլեկտրական էներգիայի արտադրության հուսալիության և արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս գործընթացն իրականացնելիս «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունն առաջնորդվելու է արտադրության որակի ապահովման, աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման միջազգային բարձրագույն չափանիշներով։

Արտադրությունն ըստ կայանների (%)

Սևան ՀԷԿ
Հրազդան ՀԷԿ
Արգել ՀԷԿ
Արզնի ՀԷԿ
Քանաքեռ ՀԷԿ
Երևան-1 ՀԷԿ
Երևան-3 ՀԷԿ

ՄԵԿ կողմից օգտակար առաքումը Հայաստանի ընդհանուր առաքման ծավալում (%)


Պատմական արտադրական ծավալներ (ԳՎտժ)

Սևան-Հրազդան կասկադ

Սևան Հրազդան ոռոգիչ-էներգետիկ համալիրը կազմված է 7 հիդրոէլեկտրակայանների կասկադից և Արարատյան դաշտավայրի ու նախալեռնային հողատարածքները ոռոգող 17 ջրանցքներից։ Սևանա լճից Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի էներգետիկ պոտենցիալի օգտագործման նպատակով կասկադի շինարարությունը սկիզբ է առել 1930 թվականին՝ Քանաքեռ ՀԷԿ-ի շինարարությամբ, որի առաջին հիդրոագրեգատը գործարկվել է 1936 թվականին և տևել է 32 տարի՝ ավարտվելով Երևան-1 ՀԷԿ-ի գործարկմամբ։ Կասկադի հիդրոէլեկտրակայանները օգտագործում են ինչպես Սևանա լճի, այնպես էլ Հրազդան գետի և այլ կողային վտակների ջրերը։

Սևան-Հրազդան կասկադն ամենախոշորն է Հայաստանում՝ ընդհանուր 561.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Այս հզորության պայմաններում Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը 1957-1963 թվականներին գերազանցել է տարեկան 2,000 ԳՎտժ ծավալը, իսկ 1993 թվականին, Հայաստանում էներգետիկ ճգնաժամի պայմաններում, կազմել է շուրջ 2,838 ԳՎտժ։ Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների էներգիան մինչև 1950 թվականի ավարտն ապահովել է հանրապետության պահանջարկի մոտ 90 տոկոսը։ 1978 թվականից Սևանա լճից ջրի թողքը էներգետիկ նպատակներով դադարեցվել է՝ կանխելու համար Սևանա լճի մակարդակի հետագա իջեցումը։ Հետագայում, 1981 թվականին «Արփա-Սևան» թունելի գործարկմամբ Սևանա լճի մակարդակը սկսեց բարձրանալ, սակայն Սևան-Հրազդան կասկադն այլևս գործարկվում է գյուղատնտեսական կարիքների համար ոռոգման ջրի ապահովման գերակայության պայմաններում։ 

Սևան-Հրազդան կասկադի երկու ՀԷԿ-երը՝ Սևան ՀԷԿ-ը և Հրազդան ՀԷԿ-ը, գործում են միայն Սևանից ոռոգման սեզոններին բաց թողնվող ջրի էներգիայով, և հետևաբար գործարկվում են միայն ոռոգման սեզոններին։ Մնացած ՀԷԿ-երը գործում են ողջ տարվա ընթացքում, բացառությամբ կասկադի ամենափոքր՝ Երևան-3 ՀԷԿ-ից, որը գործում է ոչ ոռոգման սեզոններին, Արտաշատի ոռոգման մայր ջրանցքի ջրով։ Կասկադի երեք ՀԷԿ-երը՝ Քանաքեռ ՀԷԿ-ը, Երևան-1  և  Երևան-3 ՀԷԿ-երը տեղակայված են Երևանում, մնացածները տեղակայված են Սևանա լճից Երևան ձգվող Հրազդան գետի երկարությամբ։ 

Կասկադի դերիվացիոն համակարգը 65.5 կմ երկարություն ունի, որից բետոնապատ բաց ջրանցքները 30.7կմ են, իսկ թունելները՝ 34.8կմ։ Արգել ՀԷԿ-ը, կասկադի երրորդ աստիճանը, ամենախոշորն է Հայաստանում՝ իր 224 ՄՎտ դրվածքային հզորությամբ։

Սևան ՀԷԿ-ը Հայաստանի միակ ստորգետնյա, իսկ Արզնի ՀԷԿ-ը Հայաստանի միակ ժայռափոր ՀԷԿ-երն են։

Սևան-Հրազդան Կասկադը էական նշանակություն ունի Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի համար։ Հաշվի առնելով կասկադի սարքավորումների տարիքը և խոշորածավալ ամբողջական վերանորոգումների բացակայությունը, դրանք փոխարինման և վերանորոգման կարիք ունեն։ Այս գործին լուրջ վերաբերմունք է ցուցաբերում Տաշիր ընկերությունների խումբը, որը նախաձեռնում է, միջազգային խոշոր ընկերությունների հետ համատեղ իրականացնել կասկադի ամբողջական վերազինման հավակնոտ ծրագրեր։

Սևանա լիճ Միջազգային էներգետիկ կորպորացիա Սևան - Հրազդան Կասկադ Դերիվացիոն թունելների ընդհանուր երկարությունը 34.8 կմ Դերիվացիոն ջրանցքների ընդհանուր երկարությունը 30.7 կմ Երևան Հրազդան գետ Հրազդան գետ Հրազդան գետ Ախպարայի ջրամբար Կոտայք Արագածոտն Գեղարքունիք Արմավիր Արարատ Երևան-3 ՀԷԿ 7 7. Երևան-3 ՀԷԿ Կառուցման տարին՝ 1955 Տուրբինները՝ 1 x 5ՄՎտ Դրվածքային հզորություն՝ 5ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 3.8ԳՎտժ (ընդհանուրի 0.8%) Ջրի նախագծային հոսք՝ 16.6խմ/վ h = 36մ Շահագործումը՝ միայն ոչ ոռոգման սեզոններին Երևան-1 ՀԷԿ 6 6. Երևան-1 ՀԷԿ Կառուցման տարին՝ 1962 Տուրբինները՝ 2 x 22ՄՎտ Դրվածքային հզորություն՝ 44ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 37.5ԳՎտժ (ընդհանուրի 7.8%) Ջրի նախագծային հոսք՝ 60խմ/վ h = 85մ Շահագործումը՝ ամբողջ տարին Քանաքեռ ՀԷԿ 5 5. Քանաքեռ ՀԷԿ Կառուցման տարին՝ 1936 Տուրբինները՝ 4 x 12.5ՄՎտ + 2 x 26ՄՎտ Դրվածքային / առկա հզորություն՝ 102ՄՎտ / 89.5ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 93.4ԳՎտժ (ընդհանուրի 19.5%) Ջրի նախագծային հոսք` 60խմ/վ h = 169մ Շահագործումը՝ամբողջ տարին Արզնի ՀԷԿ 4 4. Արզնի ՀԷԿ Կառուցման տարին՝ 1956 Տուրբինները՝ 3 x 23․52ՄՎտ Դրվածքային հզորություն՝ 70.56ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 62.3ԳՎտժ (ընդհանուրի 13%) Ջրի նախագծային հոսք՝ 70խմ/վ h = 118մ Շահագործումը՝ ամբողջ տարին Արգել ՀԷԿ 3 3. Արգել ՀԷԿ Կառուցման տարին՝ 1953 Տուրբինները՝ 4 x 56ՄՎտ Դրվածքային հզորություն՝ 224ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 201.9ԳՎտժ (ընդհանուրի 42.2%) Ջրի նախագծային հոսք՝ 70խմ/վ h = 285մ Շահագործումը՝ ամբողջ տարին Հրազդան ՀԷԿ 2 2. Հրազդան ՀԷԿ Կառուցման տարին՝ 1959 Տուրբինները՝ 2 x 40.8ՄՎտ Դրվածքային հզորություն՝ 81․6ՄՎտ Տարեկան արտադրություն՝ 58.9ԳՎտժ (ընդհանուրի 12․3%) Ջրի նախագծային հոսք՝ 65խմ/վ h = 136.5մ Շահագործումը՝ միայն ոռոգման սեզոններին Սևան ՀԷԿ 1 1. Սևան ՀԷԿ Կառուցման տարին՝ 1949 Տուրբինները՝ 2 x 16․96 + 1 x 0.32 ՄՎտ Դրվածքային / առկա հզորություն` 34.24 ՄՎտ / 25.24 ՄՎտ Տարեկան միջին արտադրություն՝ 21.2 ԳՎտժ (ընդհանուրի 4․4%) Ջրի նախագծային հոսք՝ 70խմ/վ h = 42.5մ (կառուցվել է h=60.3մ համար) Կայանը՝ ստորգետնյա Շահագործումը՝ միայն ոռոգման սեզոններին
image
Շնորհավորանք

Շնորհավորանք Արգել Հիդրոէլեկտրակայանի Հիմնադրման 70-Ամյակի Կապակցությամբ

26-04-2023
image
Տեղեկատվական արշավ

2022 թվականի մայիսի 24-ից 27-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի, պետական կառավարման մարմինների, էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների և լրատվակլաններ...

27-05-2022
image
ՄԷԿ ՓԲԸ կողմից իրականացվում են Կասկադի վերանորոգման աշխատանքներ

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է արդյունավետորեն իրականացնել նախատեսված շինարարական և վերանորոգման աշխատ...

05-05-2022
image
Տակտիկական ուսումնավարժություն

Սույն թվականի հունիսի 9-ին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության «Քանաքեռ» հիդրոէլեկտրակայանում ՀՀ արտակարգ իրավիճա...

09-06-2021
image
Մենք գործարկեցինք մեր նոր պաշտոնական կայքը

Մենք գործարկեցինք մեր նոր պաշտոնական կայքը։ Նոր կայքում կիրառվել են ժամանակակից լուծումներ՝ Սևան-Հրազդան կասկադի վերաբերյալ տեղեկությունները ավելի հաս...

05-04-2021
image
Vaptech ընկերության պատվիրակության այցը

«ՄԷԿ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կիրակոսյանն ընդունեց բուլղարական Vaptech ընկերության ներկայացուցիչներին։ ...

31-03-2021
image
Համագործակցություն Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերությունը պայմանագիր ստորագրեց Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ, ը...

30-03-2021