Շահագործման սկիզբը` 1962
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 974մ
Ճնշումը (h) 85մ
Դրվածքային հզորությունը՝ 44ՄՎտ
Տուրբինները՝ 2 x 22ՄՎտ
Միջին տարեկան արտադրանքը՝ 37.5ԳՎտժ
Դերիվացիոն թունելներ՝ 2,746մ
Շահագործման ռեժիմը՝ ամբողջ տարին
Երևան ՀԷԿ 1-ը Սևան-Հրազդան կասկադի վեցերորդ աստիճանն է։ Տեղակայված է Հրազդանի կիրճում, Հրազդան գետի ձախ ափին։
Դերիվացիայի տիպը ճնշումային է։ Հաշվարկային ծախսը 62 խմ/վ է։ Հիդրավլիկ հարվածներից պաշտպանելու համար ճնշման ջրատարի վրա տեղադրված է հավասարիչ աշտարակ։ Ջրատարը վերջնամասում, ըստ տուրբինների թվի, բաժանվում է երկու խողովակների։
Երևանի ՀԷԿ-ում 2017-2018 թվականներին ուկրաինական 1960 թվականի Խարկովի տուրբինի գործարանի արտադրության թիվ 1 և 2 22Մվտ հզորության տուրբինները փոխարինվել են նոր F 607/16 25.79 Մվտ հզորության հնդկական Ֆլովել մակնիշի տուրբիններով։
Օրական կարգավորման ջրամբարը ունի հետևյալ հիմնական բնութագրերը`