Շահագործման սկիզբը` 1959

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1,699մ

Ճնշումը (h) 136.5մ

Դրվածքային հզորությունը՝ 81.6ՄՎտ

Տուրբինները՝ 2 x 40.8ՄՎտ

Միջին տարեկան արտադրանքը՝ 58.9ԳՎտժ

Բաց դերիվացիոն ջրանցքներ՝ 9,055.04մ

Դերիվացիոն թունելներ՝ 6,372.24մ

Շահագործման ռեժիմը՝ ոռոգման սեզոններին

Հրազդան ՀԷԿ-ը (նախկինում՝ Աթարբեկյան) Սևան-Հրազդանյան կասկադի երկրորդ աստիճանն է։ Տեղակայված է Հրազդան գետի ձախ հատվածում։ 

Հրազդան ՀԷԿ-ի ջրընդունիչը, որը գտնվում է Գեղամավան գյուղի մոտ, ծառայում է Սևան ՀԷԿ-ից ջրի հոսքը դեպի Հրազդան ՀԷԿ-ի դերիվացիան ուղղելու համար։ Նույն վայրում տեղակայված է նաև ջրթափ փական՝ անհրաժեշտության դեպքում ջուրը դեպի Հրազդան գետի հունը ուղղորդելու համար։

Կայանում տեղադրված են ավստրիական արտադրության 2 հիդրոագրեգատներ` յուրաքանչյուրը 40.8 ՄՎտ անվանական հզորությամբ։

Դերիվացիան խառը տիպի է։ Հաշվարկային ծախսը 70 խմ/վ է, գետի հունով ջրի տեղ հսնելու ժամանակը՝ 3-3.5 ժամ։ Ջրի պարապ ընթացքի ծախսը կազմում է 2.4 խմ/վ։