ՄԷԿ ՓԲԸ կողմից իրականացվում են Կասկադի վերանորոգման աշխատանքներ

05-05-2022

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է արդյունավետորեն իրականացնել նախատեսված շինարարական և վերանորոգման աշխատանքներն՝ ուղղված Սևան-Հրազդան կասկադի հուսալիության բարձրացմանը և անվտանգ շահագործման ապահովմանը։ Մասնավորապես, 2020-2022թթ․ընթացքում իրականացվել է «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 2 դերիվացիոն ջրանցքի 2,8 կմ վերականգնում։Լ Այս հատվածում տասնամյակներ շարունակ վերականգնողական աշխատանքներ չէին իրականացվել։ Իրականացվել են նաև հիդրոէլեկտրակայանների վարչական շենքերի, ՕԿՋ շինությունների վերականգնմանմ, մեքենայական, ստորգետնյա, հորիզոնական սրահների, պահակատների վերանորոգման աշխատանքներ։ Վերականգնվել են «Արգել» և «Քանաքեռ» ՀԷԿ-երի գազաապաստարանները, վերանորոգվել են բոլոր դերիրվացիոն ջրանցքները։ «ՄԷԿ» ՓԲԸ ավտոտնտեսության տարածքը բարեկարգվել է, իրականացվել են ճնշումային խողովակաշարերի ներկարարական աշխատանքներ, միացնող և հեռացնող ջրանցքների թռիչքասյուների վերականգնում, ջրանցքների երկրորդական թեքությունների վերականգնում և այլն։ ՄԷԿ ՓԲԸ կողմից նախատեսվում է իրականացնել Սևան-Հրազդան կասկադի վերականգնմանն ուղղված ներդրումներ։