Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Բաժնետերերի ընդհանուր ժողովն է։
Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ընկերության տնօրենների խորհուրդը: Տնօրենների խորհրդի պարտականությունը կայանում է Ընկերության երկարաժամկետ հաջողության խթանման մեջ՝ ուղղորդելով անձնակազմին ստեղծելու և ապահովելու կայուն ավելացված արժեք՝ ի շահ բաժնետերերի:
Տնօրենների խորհուրդը նաև հանձնառու է իր պարտավորությունների առումով և հաշվի է առնում իր որոշումների ազդեցությունը Ընկերության տարբեր շահագրգիռ կողմերի, ինչպես, օրինակ Ընկերության աշխատակիցների, բաժնետերերի, գործընկերների, շրջակա միջավայրի և այն համայնքների համար, որտեղ տեղաբաշխված են Ընկերության ակտիվները։ Տնօրենների խորհուրդի ռազմավարությունը մշակելով և իրականացման բոլոր փուլերը վերահսկելով՝ ապահովվում է ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, այնպես որ Ընկերության աճը ապահովվի վերահսկվող և ինքնահաստատ կերպով։
Տնօրենների խորհուրդն իրականացնում է հետևողական աշխատանք՝ ուղղված սոցիալական, բնապահպանական և էթիկական հարցերին վերաբերվող ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը և կառավարմանը:
Տնօրենների խորհուրդը մշակում է քաղաքականություն և ընթացակարգեր, իսկ Ընկերության ղեկավար անձնակազմի դերը կայանում է Տնօրենների խորհրդի կողմից մշակված քաղաքականության իրականացման և այդ քաղաքականություններին համապատասխանության ապահովման մեջ: Տնօրենների խորհուրդը նաև կրում է ներքին հսկողության համակարգի և դրա արդյունավետության գնահատման ընդհանուր պատասխանատվությունը:
Տնօրենների խորհուրդի անդամները անցկացնում են հաճախակի այցելություններ և շփվում են անձնակազմի հետ բոլոր մակարդակներում: Սա հնարավորություն է տալիս նրանց գործնականում տեսնել Ընկերության մշակույթն ու արժեքները: Տնօրենների խորհուրդը հետևողականորեն ստուգում է, հարցականի տակ է դնում և հետազոտում է ղեկավար անձնակազմի գործողությունների տրամաբանությունը՝ ինչպես Տնօրենների խորհուրդի նիստերի, այնպես ել ոչ-պաշտոնական շփումների միջոցով:
Տնօրենների խորհուրդի նախագահն առանցքային դեր ունի Տնօրենների խորհրդի որոշումների կայացմանը՝ բոլոր անդամների լիարժեք մասնակցության ապահովման գործում: Այս գործելաոճն ամրապնդում է Տնօրենների խորհրդի գործունեության արդյունավետությունը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է միանձնյա գործադիր մարմնի՝ Ընկերության տնօրենի կողմից։
Ընկերության տնօրենը իրականացնում է Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և Տնօրենների խորհրդի, ինչպես նաև Ընկերության կանոնադրությանը համաձայն Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձանց՝ իրենց լիազորություններին համապատասխան ընդունված որոշումներին համապատասխան։
Վերստուգող հանձնաժողովը Ընկերության ներքին վերահսկողության մշտապես գործող մարմինն է, որն իրականացնում է Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության, կառավարման մարմինների և Ընկերության ստորաբաժանումների կանոնավոր վերահսկողությունը՝ ՀՀ օրենսդրությանը, Ընկերության կանոնադրությանը և Ընկերության ներքին փաստաթղթերին համապատասխանությունը։