Շնորհավորանք

18-08-2025

ՄԵԾԱՐԳՈ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ,

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ցանկանում ենք, որ իր ուժերում վստահ ՏՂԱՄԱՐԴՈՒ զգացողությունը մշտապես ուղեկցի Ձեզ։

Լավ և իմաստուն ղեկավարը գործունեության բարգավաճման գրավականն է։ Ձեր մոտ առկա են առաջնորդին բնորոշ որակները, ինչպիսիք են իմաստությունը և արդարամտությունը։ Միանշանակ է, որ Ձեր աշխատանքն առավել բարդ է, քան թվում է։ Դուք ամեն օր բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ եք տալիս` խորանալով դրանց մեջ և օգնում եք բարդ իրավիճակներում, այդ թվում ներկա ժամանակահատվածում։ Մաղթում ենք, որ որևէ դժվարություն չխոչընդոտի Ձեզ նախանշված նպատակներին հասնելու համար, յուրաքանչյուր հաջորդ օր թող պարգևի Ձեզ նորը և առանձնահատուկը, թող Ձեր կազմակերպչական ունակությունները, որոշումներ կայացնելու համարձակությունը, ստեղծագործ պոտենցիալը և արհեստավարժությունը բերեն ավելի մեծ հաջողություններ, թող բոլոր նախաձեռնությունները բարեհաջող ավարտ ունենան և մղեն նոր ձեռնարկների։

Առողջություն և երջանկություն Ձեզ ու Ձեր հարազատներին։

Վստահ ենք, որ, ինչպես միշտ, ամուր եք։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ, ՄԵԾԱՐԳՈ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ