Ոչ տեխնիկական ամփոփագիր Սևան – Հրազդան Կասկադ վերականգման ծրագիր

Սևան- Հրազդան ՀԷԿերի Կասկադը կառուցվել է 1930-1965 թթ և ներառում է 7 հիդրաէլեկտրակայաններ 565 մՎտ ընդհանուր նոմինալ հզորությամբ: Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի որոշիչ դերակատարներից մեկը, որը անխափան և անվտանգ գործելու և նեխկին արտադրական հզորությունների վերականգնման համար ներկայումս զգալի վերանորոգման կարիք ունի: Կասկադը սեփականության իրավունքով պատկանում և շահագործվում է Միջազգային Էներգետիկ Կորպորացիայի /ՄԷԿ/ կողմից: ՄԷԿ-ը և նրա գլխավոր բաժնետեր Ռուսհիդրո ՓԲԸ մտադրված են ներդրումներ կատարել կասկադի հիդրոկայանների գոյություն ունեցող ինֆրակառուցվածքի վերականգնման մեջ դրանց տեխնիկական վիճակի, ինչպես նաև Էլեկտրաէներգիա արտադրող կայանների տեխնիկական բնութագրերի բարելավման նպատակով: Համակարգը բարելավելու համար ՄԷԿ-ը մշակել է հնգամյա զարգացման/ինվեստիցիոն պլան և սկսել է իրականացնել որոշ աշխատանքներ սեփական ռեսուրսներով: Այնուհետև ընկերությունը դիմել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին (ՎԶԵԲ), ինչպես նաև Ասիական Զարգացման Բանկին (ԱԶԲ) լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման նպատակով: ՎԶԵԲ և ԱԶԲ պահանջում են, որ ներկա Ծրագիրը համապատասխանի Հայաստանի և Եվրոպական Միության օրենսդրական պահանջներին, ինչպես նաև ՎԶԵԲ Ծրագրերի Իրականացման Պահանջներին (ԾԻՊ) 1 և ԱԶԲ համապատասխան բնապահպանական և սոցիալական քաղաքականությանն ու պահանջներին2 : ՎԶԵԲ (2008 թ.) ԾԻՊ 1 և ԱԶԲ (2009 թ.) Անվտանգության Քաղաքականության Դրույթներում (ԱՔԴ) Անվտանգության Պահանջներ (ԱՊ) 4 համաձայն գոյություն ունեցող ենթակառույցների և հզորությունների վերականգման ծրագրերի համար պահանջվում է բնապահպանական և սոցիալական հետազոտություն իրականացնել որոշելու բնապահպանական և սոցիալական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև մշակել բացասական ազդեցությունների և ռիսկերի կանխարգելաման և/կամ մեղմացման միջոցառումներ: Հիմք ընդունելով ՎԶԵԲ և ԱԶԲ պահանջները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական հետազոտության արդյունքները մշակվել են Բնապահպանական ու Սոցիալական Գործողությունների Պլանը (ԲՍԳՊ)/ Ուղղիչ Գործողությունների Պլանը, Շահառուների Ներգրավման Պլանը (ՇՆՊ), ինչպես նաև սույն Ոչ-տեխնիկական Ամփոփագիրը:

Նախատեսվող Վերականգնման Ծրագրի նկարագիրը

Սևան- Հրազդան (ՍՀ) ՀԷԿ-րի Կասկադը կառուցվել է 1930-1965 թթ և ներառում է 7 փոքր և միջին հիդրաէլեկտրակայաններ: Կասկադի զբաղեցրած տարածքը Սևանա լճից մինչև Երևան քաղաք կազմում է երկարությամբ մոտ 70 կմ: 565 մՎտ ընդհանուր նոմինալ հզորությամբ: Կասկադն ընդգրկում է 7 ՀԷԿ-եր (Սևան, Հրազդան, Արգել, Արզնի, Քանաքեռ, Երևան-1 և Երևան-2), այդ թվում մի շարք մոտեցնող ջրանցքներ, թունելներ, ակվեդուկներ, ուժային կառույցներ, ջրամբարներ, ենթակայաններ և այլն: Հիդրոկայանների համակարգը կառուցված է Հրազդան գետի և նրա վտակների վրա: Ոռոգման սեզոնի ընթացքում այն ջուր է վերցնում նույնպես Սևանա լճից: Սևանա լճի ջրի մակարդակը պահպանելու և հսկելու նպատակով, լճից վերցվող ջրի ծավալը յուրաքանչյուր տարի սահմանվում է Կառավարության կողմից ելնելով լճում ջրի ծավալի առկայությունից և ոռոգման պահանջներից: Տարեկան Սևանից բաց թողնվող ջրի ծավալը կազմում է 150 մլն խորանարդ մետր: