Քարտուղար-ռեֆերենտի/օգնականի թափուր հաստիք

Աշխատանքի նկարագրություն

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քարտուղար-ռեֆերենտի/օգնականի:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել ղեկավարին հասցեագրված գրությունների և հաղորդագրությունների պատշաճ կարգով ընդունումը, դրանց դասակարգումը, հաշվառումն ու ներկայացումը
  • Ապահովել ղեկավարի կողմից տրված հանձնարարկանների հիման վրա անհրաժեշտ գրությունների և հաղորդագրությունների պատշաճ կարգով պատրաստումը, հաստատման ներկայացումը, հաշվառումը և հասցեատերերին դրանց առաքումը
  • Պատասխանել հեռախոսազանգերին, ընդունել էլեկտրոնային և հեռախոսային հաղորդագրություններ
  • Ղեկավարի հանձնարարությամբ պատրաստել հանդիպման օրակարգ, այն ժամանակին տրամադրել մասնակիցներին, կազմակերպել հանդիպումներ, կատարել բովանդակային նշումներ հանդիպումների ժամանակ, կազմել արձանագրություններ և հանդիպման արձանագրությունները ըստ անհրաժեշտության տրամադրել շահագրգիռ անձանց
  • Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ անգլերեն և ռուսերեն լեզուներով
  • Ապահովել ընկերության պատասխանատու ստորաբաժանումների և ղեկավարի աշխատանքային հաղորդակցությունը
  • Կազմակերպել ղեկավարի գործուղումները, ապահովել անհրաժեշտ ամրագրումները և մուտքի արտոնագրի ստացումը, տոմսերի ձեռք բերումը և գործուղման հետ կապված կազմակերպչական հարցերի կարգավորումը
  • Ղեկավարի աշխատանքային օրակարգով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, իրականացնել արտաժամյա աշխատանք
  • Ըստ անհրժեշտության աջակցել կազմակերպության անձնակազմին այլ հարցերում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Արագ ըմբռնելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն
  • MS Office (MS Word, Excel, Power Point, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն

Դիմումի ընթացակարգ

  • Մրցույթին մասնակցելու համար նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը և կոնտակտային տվյալները office@mek.am էլ. հասցեին` նամակի առարկա (subject) դաշտում նշելով հաստիքի անունը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱժԱՄԿԵՏ`
 15-10-2021
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱժԱՄԿԵՏ`
 15-11-2021
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
 «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր գրասենյակ