«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերությունը պայմանագիր ստորագրեց Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ, ըստ որի վերջինս, «ՄԷԿ» ՓԲԸ պատվերով կիրականացնի համապարփակ ուսումնասիրություն Սևան-Հրազդան կասկադում անհրաժեշտ ներդրումների ծավալի գնահատման, դրանց առաջնահերթության որոշման, տեխնիկա-տնտեսական հիմնավորվածության գնահատման համար։ Ուսումնասիրության շրջանակը կընդգրկի նաև ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների կրճատման հնարավորությունների հետազոտումը, դրանց կրճատմանն ուղղված գործողությունների տեխնիկատնտեսական հիմնավորվածության հաշվարկը, ինչպես նաև ՄԷԿ ՓԲԸ արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների բացահայտումը։
Պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի փետրվարին, աշխատանքները նախատեսված է ավարտել վեց ամսվա ընթացքում։ Աշխատանքների արդյունքում կկազմվի «ՄԷԿ» ՓԲԸ 2020-2027 թթ միջնաժամկետ ներդրումային ծրագիրը։