«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
12 հուլիսի 2019թ.
Սևան-Հրազդան Կասկադի հետևողական արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը:

Հանրապետության մոտ 10% էլեկտրաէներգիա արտադրող Սևան-Հրազդան Կասկադի (ՍՀԿ) հիմնական նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար ընդգծված ձևով ի հայտ եկավ 10.07.2019թ. խոշոր վթարի ժամանակ: Կասկադը դարձավ երկրի էլեկտրամատակարարման հիմնական պահուստային աղբյուրներից մեկը, որը հնարավորություն ընձեռեց կարգավորել իրավիճակը: Հիշեցնենք, որ խափանման պատճառով այդ օրն ընդհատվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը երկու խոշոր՝ Երևան ՋԷԿ և «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայաններում: Ընդ որում, Հայկական ԱԷԿ-ը մինչև 01.08.2019 գտնվում է պլանային նորոգման մեջ: «Անհաղթահարելի ուժի պայմաններում ՍՀԿ անձնակազմը կարողացավ ժամանակին և արագ միացնել անջատված և պահուստային ագրեգատները: Գրագետ կառավարումը և համակարգված գործողություններն օգնեցին հաղթահարել գլոբալ ճգնաժամը: Որակյալ կադրերի հաջող գործողությունները պայմանավորված են ամենից առաջ նրանց արհեստավարժությամբ և Կասկադի հուսալիությամբ, որը մշտապես արդիականացվում է և պահպանվում աշխատանքային վիճակում»,- ասում է Ռոման Զոհրաբյանցը: «ՄԷԿ» ՓԲԸ մշակված և հաստատված՝ ներդրումային ծրագիրը Սևան-Հրազդան Կասկադի զարգացման համար ուղղված է ժամանակակից սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, վերանորոգման և շահագործման ծախսերի նվազեցմանը, էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը և կայանների հուսալիության բարձրացման մասշտաբային աշխատանքների իրականացմանը: Կասկադում այդպիսի մասշտաբային վերակառուցումներ նախկինում երբեք չեն իրականացվել: Եվ, իհարկե, բոլոր կատարված աշխատանքները հանգեցրել են ոչ միայն արդյունավետության, այլ նաև հուսալիության և բնապահպանական արդյունքների բարձրացմանը:


«ՄԷԿ» ՓԲԸ-ն մտնում է ՌուսՀիդրո ՀԲԸ մեջ – ռուսական հզոր էներգետիկ կազմակերպություն, որը միավորում է Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս ավելի քան 400 արտադրող աբյեկտների: ՌուսՀիդրոն առաջինն է երկում և աշխարհի 5 հիդրոէներգետիկ կազմակերպությունների շարքում է, Ռուսաստանում արտադրության առաջատարը՝ վերականգնվող աղբյուրների հիման վրա: ՌուսՀիդրոյի կազմի մեջ մտնող էլեկտրակայանների սահմանված հզորությունը՝ ներառյալ Բոգուչինսկայա ՀԷԿ-ը, կազմում է 39,4 ԳՎտ:

18 հոկտեմբերի 2014թ.
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն հանդես է եկել որպես «Շախմատը դպրոցներում» միջազգային կոնֆերանսի հովանավոր

2014թ. հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանում (ք.Երևան) անց է կացվել «Շախմատը դպրոցներում» միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը` Շախմատի միջազգային ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո` պրեզիդենտ Ս.Ա.Սարգսյանի գլխավորությամբ:

«Շախմատը դպրոցներում» ծրագիրը ՖԻԴԵ-ի և ազգային շախմատային ֆեդերացիաների համար հանդիսանում է նախապատվելի: Հանդես գալով որպես հովանավոր, «ՄԷԿ» ՓԲԸ-ն հույս է հայտնում, որ այդ միջոցառումը նոր թափ կհաղորդի աճող սերնդի մտավոր զարգացմանը:

14 մարտ 2014թ.
Հայտարարություն Հրազդան գետի պղտորման մասին

Հրազդան գետի ջրի մակարդակի բարձրացման և գետաջրերի պղտորման մասին ի հայտ եկած տեղեկատվության հետ կապված, ինչպես նաև կապված այն հղման հետ, որ դա կարող է կապված լինել ՀԷԿ-ի աշխատանքի հետ, հայտնում ենք, որ կասկադի հիդրոէլեկտրոկայանները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:

Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, դա կապված է վարարումների շրջանի հետ և այդ երևույթները կրում են ամենամյա բնույթ:

12 փետրվար 2014թ.
Հանձնաժողովը հավանություն է տվել ՌուսՀիդրոյի հայկական դուստր կազմակերպության 50 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն է տվել “Միջազգային էներգետիկ կորպորացիա” ՓԲԸ (“ՌուսՀիդրո” ԲԲԸ դուստր կազմակերպություն) 2014-2018թթ. 21,5 միլիարդ դրամ (ըստ ընթացիկ կուրսի` մոտ 52,3 $) արժողությամբ ներդրումային ծրագրին:

Ինչպես տեղեկացնում է “ՄԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը, ներդրումային ծրագիրը կիրականանա Ասիական զարգացման Բանկից (ADB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) ներգրավված վարկերի հաշվին (յուրաքանչյուրը 25 միլիոն դոլար): Մինչ սույն ժամանակահատվածը “ՄԷԿ”-ն աշխատում էր կորուստներով, սակայն 2014թ. աշխատանքի արդյունքները կբերեն շահույթի ստացման: Կասկադի ամբողջական արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 1,5 միլիարդ դոլարի կարգի գումար: Գլխավոր տնօրենը հավելեց, որ կասկադի գործունեությունը չի ընդհատվի արդիականացման ընթացքում: Ժամանակավորապես կկանգնեցվի միայն կասկադի ամենահին` Երևան ՀԷԿ-1-ը, որը նախատեսվում է արդիականացնել ամբողջությամբ և փոխել տուրբինները:

Ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղված է Ընկերության կողմից շահագործվող Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի արդիականացմանը: Ներդրումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կայանների միջին տարիքը գերազանցում է 50 տարին, և դրանք արդեն սպառել են իրենց տեխնոլոգիական ռեսուրսները:

Մասնավորապես, Սևան ՀԷԿ-ի արդիականացման համար նախատեսվում է ներդնել 1,7 մլրդ դրամ, Հրազդան ՀԷԿ-ին`778 մլրդ դրամ, Արգել ՀԷԿ-ին` 1,3 մլրդ դրամ, Արզնի ՀԷԿ-ն` 658 մլրդ դրամ, Քանաքեռ ՀԷԿ-ն` 283 մլրդ դրամ, Երևան-1 ՀԷԿ-ին` 16,3 մլրդ դրամ, Երևան-3 ՀԷԿ-ին` 13 մլն դրամ: Այլ ուղղություններով ներդրումները կկազմեն 406 մլն դրամ:

Կասկադի կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական ելքը, ինչպես նաև Սևանա լճից` ոռոգման նպատակով բաց թողնված ջրերը: Դրվածքային հզորությունը կազմում է 561 ՄՎտ:

15 մայիս 2013թ.
Ասիական զարգացման բանկը Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի արդիականացման համար կտրամադրի 25 մլն ԱՄՆ դոլար

«ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն երաշխիք է տրամադրել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի («ՄԷԿ» ՓԲԸ), որը մտնում է ՌուսՀիդրոյի խմբի մեջ, միջև կնքված վարկային համաձայնագրի վերաբերյալ 1930 - 60 – ական թթ.: Հայաստանում կառուցված Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ–երի արդիականացմանը ուղված 25 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորման համար: Ներկայումս կասկադը պահանջում է մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնք էապես կերկարացնեն շահագործման տևողությունը և կնվազեցնեն վթարների առաջացման ռիսկերը: Հիդրոէլեկտրակայանների արդիականացման հետ մեկտեղ «ՄԷԿ» ՓԲԸ-ն նաև պլանավորում է անցկացնել համակարգի դերիվացիոն ջրանցքների վերանորոգում:

«ՄԷԿ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց «Ռուս Հիդրոյի», Ասիական զարգացաման բանկի, ՀԾԿՀ-ի ղեկավարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին ներդրումային ծրագրի նախապատրաստմանն ու կազմակերպմանը և հույս հայտնեց, որ ՍՀԿ-ի արդիականացմանը ուղված հետագա աշխատանքները արդյունավետ կլինեն, ինչը թույլ կտա անխափան արտադրել Հանրապետության համար պահանջվող էլեկտրաէներգիան:

-Մենք հուսով ենք, որ Ասիական զարգացման բանկի հետ երկարաժամկետ վարկի տրամադրման առաջին գործարքը, որը ուղղված կլինի Հայաստանում հիդրոէներգետիկ ակտիվների արդիականացմանը, հիմք կհանդիսանա բանկի և մեր ընկերությունների խմբի միջև հետագա արդյունավետ հարաբերությունների սկզբին,-եզրափակելով ասեց «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ի Վարչության անդամ Կոնստանտին Բեսսմերտնին,

«Սևան-Հրազդան կասկադի արդիականացումը կբարձրացնի էներգետիկ արդյունաբերության անվտանգությունը հանրապետությունում, կապահովի մաքուր և մատչելի էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը արտադրվում է տեղական ջրային ռեսուրսների միջոցով և կնպաստի «ՄԷԿ» ՓԲԸ-ի վերափոխմանը մի ընկերության, որը իր աշխատանքում օգտագործում է ժամանակակից սարքավորումներ ու միջազգային լավագույն փորձը», - ասել է ԱԶԲ մասնավոր սեկտորի գործառնությունների բաժնի տնօրեն Մայքլ Բարրոուն:

Սևան-Հրազդան կասկադը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն հիդրոարտադրող օբյեկտը: Կասկադը բաղկացած է յոթ ՀԷԿ-երից, որոնք գտնվում են Հրազդան գետի վրա, Սևանա լճի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև: Կասկադը արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 10%-ը և էական դեր է խաղում Հայաստանի էլեկտրացանցերի բեռնվածության և մատչելի էներգիայի ապահովման միջև հավասարակշռությունը պահպանելու համար:

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հիմնադրվել է 1966թ.-ին 67 անդամ երկրների կողմից, որոնցից 48-ը գտնվում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածա-շրջանում: Մանիլայում տեղակայված Բանկի գործունեության հիմնական առաքելությունը հանդիսանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատումը, ինտեգրացված տնտեսական աճի խթանումը, բնապահպանական կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը:

30 հունվար 2013թ։ Լոնդոն։
EBRD ռուսական "ՌուսՀիդրո" ԲԲԸ-ին կտրամադրի 25 մլն.դոլարի վարկ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) ՙՌուսՀիդրո՚ ԲԲԸ-ին կտրամադրի 25 մլն.դոլարի վարկ, Հայաստանում ՙՍևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ՚-ի արդիականացման համար: Այս մասին է նշվում ՙՌուսՀիդրո՚-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող ՙՄիջազգային էներգետիկ կորպոռացիա՚ ՓԲԸ-ից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՙՌուսՀիդրոն՚ և EBRD ստորագրել են վարկի երաշխիքի պայմանագիր, որով ՙՄԷԿ՚ ՓԲԸ-ն ներգրավվում է Սևան-Հրազդան Կասկադի արդիականացման գործընթացին: Փաստաթղթի ներքո ստորագրել են ՙՌուսՀիդրոն՚-ի Վարչության անդամ Կոնստանտին Բեսսմերտնին և EBRD էներգետիկայի գծով տնօրեն Նանդիտա Պարշադը:

Վարկը կտրամադրվի 16 տարի ժամկետով: Միջոցները կուղղվեն Սևան-Հրազդան Կասկադի 7 կայաների արդիականացմանը, որից հետո Կասկադի կայանների ընդհանուր հզորությունը կկազմի 561 ՄՎՏ, ապահովելով Հայաստանում արտադրվող էլեկտրաէաներգիայի գրեթե 10%-ը:

ՙՌուսՀիդրոն՚ և EBRD միջև գոյություն ունեն վաղեմի և արդյունավետ հրաբերություններ: Վստահ եմ, որ Բանկի աջակցությամբ Սևան-Հրազդան Կասկադի արդիականացումը հաջողությամբ կիրականացվի: Հատկապես, որ բանկի կողմից տրամադրվող երկարաժամկետ վարկը պատասխանում է ՙՄԷԿ՚-ի պահանջներին, իսկ նախագիծն արդյունավետ է և, ամենակարևորը, բավարարում է սակագների ձևավորման գծով Հայաստանի օրենսդրության պահանջներին՚,-նշել է ՙՌուսՀիդրո՚ ԲԲԸ Վարչության անդամ Կոնստանտին Բեսսմերտնին:

ՙՄենք շատ ուրախ ենք աջակցելու ՄԷԿ-ին կարևոր նախագծի իրականացման գործում, ինչը նաև նպաստում է ՙՌուսՀիդրո՚-ի հետ մեր երկարատև համագործությանը: Երկու ընկերություններն էլ հիդրոէներգետիկայի ոլորտում ունեն լուրջ փորձ, ինչն, անկասկած, կապահովի այս պրոդուկտի իրացումը: Իրացման ընթացքում կկիրառվեն Հայաստանում ՙկանաչ՚ էլեկտրաէներգիայի արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաները՚,-հավելել է EBRD էներգետիկայի գծով տնօրեն Նանդիտա Պարշադը:

ՄԷԿ ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում հաստատված կայանների հուսալի աշխատանքն ապահովու, վերանորոգման և շահագործման ծախսերը կրճատելու, էլեկտրաէներգիայի արտադրության մեծացման և կասկադի սահմանված հզորության ավելացման ծրագրով նախատեսվում է ծախսել 66 մլն.դոլար, այդ թվում, 16 մլն.դոլարը` սեփական, իսկ 50 մլն.դոլարը` փոխառու միջոցների հաշվին:

Արդիականացման և վերակառուցման ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը վերակառուցել Երևանի ՀԷԿ-ը, փոխարինելով յուրաքանչյուրը` 25 ՄՎտ հզորությամբ 2 ագրեգատները, ՔանաքեռՀԷԿ-ի 12.5 ՄՎտ հզորությամբ 2 ագրեգատները, Սևանի ՀԷԿ-ի 2 ստատորները, Արգելի և Սևանի ՀԷԿ-երի գրգռիչ համակարգերի փոփոխությունը, էլեկտրատեխնիկական համակարգի սարքավորումների ամբողջությամբ փոփոխությունը`110/10, Երևանի ՀԷ Կ-ի օրական կարգավորման ավազանի մաքրումը և աղբի մաքրման սարքավորման ընդունիչի վերանորոգումը, ինչպս նաև Սևանի և Արգելի ՀԷԿ-երի դերիվացիոն կապուղիների վերանորոգումը:

Նշենք, որ ՙՌուսՀիդրո՚ խումբը հանդիսանում է ռուսական խոշորագույն էներգետիկ հոլդինգներից մեկը, որը միավորում է վերականգնող էներգետիկայի ավելի քան 70 օբյեկտներ Ռուսաստանում և արտասահմանում: ՙՌուսՀիդրո՚-ի կազմի անդամ կայաների ընդհանուր հզորությունը կազմում է 36.5 ՀՎտ, այդ թվում, ՙԷՌԱՕ Էներգետիչեսկիե սիստեմի Վոստոկա՚ ՓԲԸ-ն, ինչպես նաև Ռուսաստանի նոր ժամանակակից հիդրոէլեկտրակայանը` Բոգուչանսկի ՀԷԿ-ը: ՙՌուսՀիդրո՚-ն առաջատար է հանդիսանում վերականգնողական աղբյուրների վրա հիմնված էներգետիկայի արտադրության ոլորտում, զարգացնելով գեներացիան` ջրային հոսքերի, ծովային մակընթացությունների, քամու և գեոթերմինալ էներգիայի բազայի վրա:

22 դեկտեմբեր 2011թ.
Մասնագիտական տոնի կապակցությամբ «ՄԷԿ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել պարգևատրում:
ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկ ոլորտի ինտեգրման գործընթացների զարգացման մեջ ունեցած նշանակալի ներդրման համար և մասնագիտական տոնի` Էներգետիկի օրվա կապակցությամբ, ԱՊՀ ԷլէկտրաԷներգետիկական Խորհուրդը «ՄԷԿ» ՓԲԸ աշխատակիցներին շնորհել է «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ» կոչումը`

Գրիգորյան Արսեն Ռազմիկի – «ՄԷԿ» ՓԲԸ Գլխ. Տնօրեն
Դերձակյան Գուրգեն Մարտիրոսի – «ՄԷԿ» ՓԲԸ Երևան ՀԷԿ` Ղեկավարի տեղակալ
Եփրեմյան Հարություն Իշխանի – «ՄԷԿ» ՓԲԸ Արգել ՀԷԿ` հերթափոխի պետ
Սարգսյան Հովհաննես Աբրահամի – «ՄԷԿ» ՓԲԸ Գլխ. Տնօրենի տեղակալ, գլխ. ինժեներ

Այդ թվում մի շարք աշխատակիցներ «ՄԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով` օրինակելի աշխատանքի և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար:
07 սեպտեմբեր 2011թ.
2011-2012թթ. «ՄԷԿ» ՓԲԸ ներդնում է 3,4մլրդ դրամ Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ում
2011 թվականի սեպտեմբերի 7-ի նիստում Հայաստանի Հասարակական Ծառայությունների Կարգավորման հանձնաժողովը հավանություն է տվել «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ներդրումային ծրագրին:Ինչպես հայտնեց «ՄԷԿ»-ի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Արմեն Մխիթարյանը, ներդրումների գերակշռող մասը կուղղվի յոթ էլեկտրոկայանների արդիացման աշխատանքը ապահովելու համար:
24 մարտ 2011թ.
«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «ՄԷԿ» ՓԲԸ ձեռքբերման գործարքը:
«ՌուսՀիդրո» և «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ները ավարտեցին Սևան-Հրազդան կասկադ հիմնական ակտիվ ունեցող «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի գործարքը:Այս գործարքը լիովին համապատասխանում է արտասահմանյան Հիդրոգեներացվող ակտիվների ձեռք բերման և զարգացման ՌուսՀիդրոյի ռազմավարությանը և հանդիսանում է նրա այդ տեսակի պիլոտային ծրագիրը:
22 նոյեմբեր 2010թ.
Ձկների պահպանման կառույցի վերականգնված ջրային ընդունիչի բացումը:
Ջրային ընդունիչ ՋԳԿ-ի վերակնգնման անհրաժեշտությունն առաջացավ Սևանա լճի ջրի անսպասելի կտրուկ բարձրացումից եղանակի պատճառով և աստիճանաբար թումբի քանդվելուց:Աշխատանքները համաձայնեցվեցին և կատարվեցին կարճ ժամանակում, որոնց արդյունքում հնարավոր դարձավ ամբողջ ՀԷԿ-ի անխափան շահագործումը և մատղաշ ձկների պաշտպանության պրոեկտը:
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am