«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԲԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
29.04.2013

«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ (այսուհետ` «ՄԷԿ» ՓԲԸ) հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ընկերություններից մեկը, որի կազմում ընդգրկված են Հրազդան գետի վրա տեղակայված Սևան-Հրազդան կասկադի յոթ հիդրոէլեկտրակայաններ (այսուհետ` ՀԷԿ): ՀԷԿ-երն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման ջրի արտահոսքը Սևանա լճից: Բոլոր ՀԷԿ-երի տեղակայված հզորությունը կազմում է 561 մՎտ, իսկ արտադրական և տեխնոլոգիական ներուժը` 500 մլն կՎտժ, ինչը կազմում է ՀՀ-ում օգտագործվող էներգիայի մոտ 10%-ը:

«ՄԷԿ» ՓԲԸ ՀԷԿ-երի վրա գործում է էներգոհամակարգի, ինչպես նաև վթարային պահուստի ամենօրյա կարգավորումների համակարգ: Ջրի օգտագործումը Սևանա լճից և Հրազդան գետից (բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից) թույլ է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքների 70%-ը, ինչպես նաև ապահովել քաղաքների արդյունաբերական ջրամատակարարումը:


«ՄԷԿ» ՓԲԸ էկոլոգիական և սոցիալական քաղաքականության հիմնարար սկզբունքներ

  • Կայուն զարգացման սկզբունքների կիրառում «ՄԷԿ» ՓԲԸ գործունեության կենսացիկլի բոլոր փուլերում:
  • Աշխատողների և ազդակիր համայնքների բնակչության կյանքի և առողջության պահպանման առաջնայնություն` արտադրական ցուցանիշների նկատմամբ:
  • Ընկերության` որպես բնապահպանական և սոցիալական պատասխանատվություն կրող ընկերության իմիջի ձևավորում:
  • Էկոլոգիայի և աշխատանքի անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարում:
  • «ՄԷԿ» ՓԲԸ գործունեության շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության շարունակական նվազեցում:
  • Նախազգուշական միջոցառումների իրականացման առաջնայնություն` բացասական բնապահպանական ազդեցությունների մեղմացմանը և վերացմանն ուղղված միջոցառումների նկատմամբ:
  • Սեռերի իրավահավասարության, տեղական բնակչության և աշխատողների իրավունքների, մշակութային ժառանգության տարրերի պահպանում:
  • Բնական և էներգետիկ ռեսուրսների բանական օգտագործում և վերականգնում:
  • Աշխատողների առողջության, բնակչության և շրջակա միջավայրի վրա «ՄԷԿ» ՓԲԸ գործունեության հնարավոր ազդեցությունների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության ապահովում:

«ՄԷԿ» ՓԲԸ էկոլոգիական և սոցիալական քաղաքականության նպատակներ

  • ISO 14001 ստանդարտի պահանջներին համապատասխան էկոլոգիական կառավարման համակարգի ներդրում և արդյունավետ գործառնություն:
  • OHSAS 18001 ստանդարտի պահանջներին համապատասխան աշխատանքի պահպանության և արտադրական անվտանգության կառավարման համակարգի ներդրում և արդյունավետ գործառնություն:
  • «ՄԷԿ» ՓԲԸ աշխատողների մասնագիտական մակարդակի նպատակաուղղված բարձրացում, ինչպես նաև կառավարման, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության, և տեխնիկական անվտանգության հարցերով անձնակազմի իրազեկվածության բարձրացում:
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նպատակով իր գործունեության էկոլոգիական և սոցիալական ցուցանիշների հսկողություն:
  • Արտադրական գործընթացներում արդյունաբերական ռիսկերի և էկոլոգիական ասպեկտների բացասական ազդեցության շարունակական նվազեցում:
  • Վթարային իրավիճակների առաջացման դեպքերի նվազեցում և անձնակազմի` այդ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության բարձրացում:
  • «ՄԷԿ» ՓԲԸ օբյեկտներում կապալառու կազմակերպությունների կողմից բնապահպանական անվտանգության և աշխատանքի պահպանության ոլորտում ստանդարտների և նորմերի պահպանման ապահովում:

Ընկերության բարձրագույն ղեկավարությունը իր վրա է վերցնում տվյալ Քաղաքականության իրագործման պատասխանատվությունը

 
    
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am