«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
Երևան ՀԷԿ-1
Երևան ՀԷԿ-1` Կասկադի վեցերորդ աստիճանը, որը գտնվում է Երևան քաղաքի սահմանում: Այն ներառում է `
 - գլխամասային հանգույց,
 - ճնշումային դերիվացիոն թունել,
 - կայանի շենք և արտադրողականությունը բարձրացնող ենթակայան

Գլխամասային հանգույցը ներառում է քարե ամբարտակ՝ 320.0 հազ. մ3ջրամբարի ծավալով : Ունի երկկողմանի ջրթողիչ՝ մաքսիմալ հեղեղումների անցման համար նախատեսված: Ջրթողիչի ձախ հենարանի հետ սահմանակցվում է ջրընդունիչը, որից էլ սկիզբ է առնում ճնշումային դերիվացիոն թունելը:
  Դերիվացիոն ճնշումային թունելը ունի 2.75կմ երկարություն, 4.4մ տրամագիծ, որն այնուհետեև միանում է 280.0մ երկարությամբ ստորգետնյա տուրբինային ջրատարին, ճյուղավորվում է ստորին հորիղոնական մասում երկու ճյուղի, որոնք ջուրը տանում են դեպի երկու ագրեգատները: Ճնշումային փունելի վերջում տեղադրված է երկաթբետոնյա ամբարը:
ՀԷԿ-ի շենքում տեղակայված են երկու ագրեգատներ` ուղղահայած դրված շառավղաառանցքային տուրբիններով, որոնք ունեն 22.0ՄՎտ հզորություն: Կայանի հարթակում է գտնվում Բաց Բաշխիչ կայան 110Կվ երկհարկանի շենքը: Երևան ՀԷԿ-1-ը թույլ է տալիս ունենալ մեծ շարժունակություն օրեկան բեռնումների կարգավորման մեջ, ապահովում է ք. Երևանի կենտրոնի և բոլոր VIP օգտոգործողների (Ազգային ժողով, Նախագահի նստավայր, Կառավարություն, բոլոր դեսպանատները, մետրոպոլիտենը, հիվանդանոցները և այլն) էլեկտրամատակարարումը: Հաշվի առնելով դրա նշանակությունը էլեկտրաներգիայի արտադրման մեջ և սարքավորումների, հիդրոտեխնիկայի վիճակը, ընկերությունը որոշում է կայացնում վարկային միջոցներով վերականգնել կայանը:
   Մշակված է վերականգնման պլանը, ըստ որի կվերականգնվի գլխամասային հանգույցը, ճնշումային թունելը, կփոփոխվեն գեներատորմերը, աշխատանիվները, հոսանքափոխարկիչները, բոլոր 6կՎ բջիջները: Պլանավորվում է կայանի տարածքում կառուցել փոքր ՀԷԿ 4,0-4,5ՄՎտ հզորությամբ, որը թույլ կտա արտադրել լրացուցիչ էլեկտրաէներգիա` ամռան ոռոգման շրջանում:
   Կայանի վերականգնումը թույլ կտա ավելացնել բացառիկ ագրեգատի հզորությունը 1.5-1.8ՄՎտ` աշխատանիվների փոխարինման շնորհիվ: Ագրեգատի հզորության ավելացումը և փոքր ՀԷԿ-ի տեղակայումը թույլ կտա ավելացնել արտադրությունը մինչև 1.0մլն կՎտժ տարեկան և ապահովել ք. Երևանի կենտրոնի և VIP օգտոգործողների (Ազգային ժողով, Նախագահի նստավայր, Կառավարություն, բոլոր դեսպանատները, մետրոպոլիտենը, հիվանդանոցները և այլն) անխափան էներգամատակարարում: 
Փոքր ՀԷԿ-ը կբարձրացնիինչպես կայանի, այնպես էլ ողջ էներգոհամակարգի աշխատանքի հուսալիությունը:

Արտադրության միջին տոկոսը 2003-2011թթ. (մլն կՎտժ)
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am