«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
Սևան ՀԷԿ
Սևան ՀԷԿ -Կասկադի առաջին աստիճանը, որն իրականացնում է ջրի կուտակումը Սևանա լճից:
   Այն ներառում է.
- առափնյա ջրընդունիչ` հագեցած ձկների պաշտպանության համակարգով, ամփոփիչ ջրանցք,
- երկրորդ աստիճանի ջրընդունիչ, որն անմիջականորեն ջուր է վերցնում կայանի համար,
- ստորգետնյա տուրբինային ջրատար,
- կայանի ստորգետնյա կառույց,
- կողմնատար թունել,
- բարձրացնող ենթակայան,
- վերգետնյա ղեկավարման շենք

Առափնյա ջրի ընդունիչ կայանը, որը հագեցած է ձկների պաշտպանության համակարգով, իրենից ներկայացնում է երեք անցքերով, ձկները հավաքող երեք թունելով ջրի ընդունիչ սարք, որոնք միանում են ձկների հավաքման համակարգով, նորելուկ ձկների նետման թունելով: Առափնյա ջրի ընդունիչ կայանը ապահովում է Սևանա լճից ջրի արտահոսքը դեպի ՀԷԿ և նորելուկ ձկների անվնաս նետումը ետ դեպի լիճ, որն ունի մեծ բնապահպանական նշանակություն Սևանի համար: Ղեկավարող ջրանցքը գտնվում է Սևանա լճի հատակում, տեսակը` հողային:

II-րդ աստիճանի ջրի ընդունիչ կայանը ունի երկու առանձին ընդունիչ անցք, որոնք տեղակայված են միմյանցից 32մ հեռավորությամբ և փակված են երկու փեղկով: ՀԷԿ-ի առջև գտնվող ստորգետնյա ջրատար խողովակաշարը բաժանվում է չորս ճյուղի` ջուրը դեպի երկու խողովակները և ասեղնաձև փեղկերը տանելու համար:

 

ՀԷԿ-ի ստորգետնյա շենքը տեղակայված է 100,0մ խորությամբ և բաղկացած է 2 բլոկից` տուրբինային և ջրթող: Ջրահեռացման բլոկում տեղակայված են երկու ասեղաձև փեղկեր, որոնք հիդրոկայանի վթարային անջատման դեպքում ապահովում են անհրաժեշտ քանակի ջրի հոսքը հիդրոկայանի միջով: Շենքում տեղակայցած են երկու ագրեգատներ` շառավղաառանցքային տուրբիններով: Յուրաքանչյուր ագրեգատի նախագծային հզորությունը կազմում է 17,0 ՄՎտ, սակայն Սևանա լճի ջրի մակարդակի` 18,0մ իջնելու պատճառով յուրաքանչյուր հիդրոագրեգատի նախատեսված հզորություը կազմում է 12,0 ՄՎտ:

   

Կայանի շենքում կա նաև փոքր հիդրոագրեգատ (320կՎտ), որը թույլ է տալիս կայանի աշխատանքը վերսկսել վթարից հետո: Ստորին ավազանի կողմից տուրբինի բլոկին է սահմանակցվում կողմնատար խցիկը` անցնելով առանց ճնշման թունելի միջով,որի երկարությունը կազմում է 5,5կմ, որն անցնում է Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով: 

Արտադրության միջին տոկոսը 2003-2011թթ. (մլն կՎտժ)
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am