«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
Քանաքեռ ՀԷԿ
Քանաքեռ ՀԷԿ` Կասկադի հինգերորդ աստիճանը, հանդիսանում է ՀՀ և կասկադի էներգոհամակարգի առաջնեկը:
  Այն իր մեջ ներառում է`
  - գլխամասային հանգույց,
  - ջրաթեքում,
  - օրական կարգավորման ավազան և ճնշումային ավազան,
  - ճնշումային խողովակաշար,
  - դատարկ ջրթողիչ սահանք,
  - կայանի շենք,
  - արտադրողականությունը բարձրացնող բաց ենթակայան և ղեկավարման վահանակ

Գլխամասային հանգույցն իր մեջ է ներառում բետոնե ջրթող ամբարտակ, չորս ավտոմատ սեգմենտային փականներով, երկու անցքերով ջրընդունիչով, ծածկված բարակ փականներով, ջրարգելակներով:
    Անճնշում ջրաթեքում` ընդհանուր 12.6կմ երկարությամբ,որի ջրանցքների երկարությունը կազմում է 8.5կմ, իոկ թունելը` 4.1կմ: Օրական կարգավորման ավազանի ծավալը կազմում է 150հազ մ3, այն ջրաթեքման վերջնամասից անջատված է երկու հատակին նստող ջրարգելակով: Ընդհանուր ճնշումային ավազանից սկիզբ են առնում ճնշումային խողովակաշարի չորս ճյուղեր, որոնք փակված են հարթ փականներով: Առաջին և երկրորդ խողովակաշարերը սնուցում են մինչև երկու ագրեգատ 12.5ՄՎտ, իսկ երկրորդը և չորրորդը մեկական ագրեգատ` 25ՄՎտ:
   1978-1980թթ. Կայանի ճնշումային խողովակաշարերը փոխարինվել են: դատարկ ջրթողիչ սահանք ` բետոնե, բաց տիպի: Սիֆոնե ջրթողիչը թույլ է տալիս ավտոմատ կերպով դատարկել ջուրը ` մաքքսիմալ մակարդակի հասնելու դեպքում: ՀԷԿ-ի շենքում տեղակայված են վեց հիդրոագրեգատ` ուղահայաց, շառավղաառանցքային տուրբիններով: Արտադրողականությունը բարձրացնող, բաց ենթակայանը 110կՎտ և ղեկավարման վահանակը գտնվում են կայանի ծենքից վերև: Քանաքեռ ՀԷԿ-ում օրական կարգավորման ավազանի առկայությունը թույլ է տալիս ունենալ օրական լարումների մեծ շարժունակկությունև հանել կարճաժամկետ լարումերը:
  Կայանն ունի ռազմավարական նշանակություն Երևան քաղաքի ոռոգման և արդյունաբերության ջրամատակարարման մեջ: ավելի քան 60-ամյա շահագործումից հետո Քանաքեռ ՀԷԿ-ի սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշվել են: Այդ իսկ պատճառով այժմ տեղի ունեցող կապիտալ վերանորոգման աշխատանքները չբերեցին անհրաժեշտ փոփոխություններ: Սարքավորումների մաշվածությունը ՕԳԳ ցածր գործակցի պատճառ էին հանդիսանում: Համակարգը վատ վիճակում է գտնվում: 1993-1995թթ. համար 1-4 Ագրեգատը առաջին հերթին մասնակիորեն վերականգնվել են USAID, Energy pour 1'Armenie և Aznavour pour 1'Armenie ֆինանսավորմամբ շնորհիվ:
Հայսատանի հիդրոէլեկտրակայանի ուսումնասիրման նպատակով 1994-1995թթ. ՀՀ Էներգետիկայի Նախարարությունը և գերմանական KFW բանկը հրավիրել են Lahmeyer International ընկերությանը: Համաձայն Lahmeyer International ընկերության ուսումնասիրությունների, որոնք իրականացվել են «Հայէներգո»-ի և «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի մասնատեգների հետ համագործակցմամբ, վերականգնողական աշխատանքների առաջնայնությունը տրվեց Քանաքեռ ՀԷԿ-ին:
   Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև միջկառավարական համաձայնությունը ֆինանսական համագործակցության մասին 10մլն գերմանական մարկ, 15մլն գերմ. մարկ և 10մլն գերմ. մարկ ստորագրվեցին 1997թ. հուլիսի 25-ին, 2001թ. ապրիլի 11-ին: Vերը նշված փաստաթղթերի վավերականացումից հետո նախագծի խորհրդատուի կողմից ընտրվեց Fichtner ընկերությունը` Knight Piesold և CES օժանդակությամբ:
   Մրցույթի արդյունքում Ծրագրի Գլխավոր Կապալառու հանդիսացավ ALSTOM Power Generation ընկերությունը: Ծրագրի շինարակական մասի Ենթակապալառու հանդիսացավ «ԱՐՓԱ-Սևան» ԲԲԸ-ն: Ծրագրի գլխավոր նախագծող հանդիսացավ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն:
   Մրցույթի արդյունքում Ծրագրի Գլխավոր Կապալառու հանդիսացավ ALSTOM Power Generation ընկերությունը: Ծրագրի շինարակական մասի Ենթակապալառու հանդիսացավ «ԱՐՓԱ-Սևան» ԲԲԸ-ն: Ծրագրի գլխավոր նախագծող հանդիսացավ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն:
   Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնողական աշխատանքները իրականացվել են հիմնականում 2001-2003թթ.: Վերականգնողական աշխատանքների ընթացքում վարարումների ժամանակ կայանը աշխատել է և չի թույլատրվել դատարկ ջրթողիչ սահանքներ.
Աշխատանքի ճիշտ կազմակերպումը թույլ տվեց նաև ապահովել ոռոգումը և տեխնիկական ջրամատակարարումը:

Արտադրության միջին տոկոսը 2003-2011թթ. (մլն կՎտժ)
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am