«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
Հրազդան ՀԷԿ
Հրազդան ՀԷԿ - Կասկադի երկրորդ աստիճան:
Կառույցը ներառում է.
- անճնշում ջրաթեքում,
- ճնշումային ավազան,
- ճնշումային տուրբինային խողովակաշար,,
- դատարկ ջրթողիչ (սահանք),
- ՀԷԿ-ի շենք,
- բաց ենթակայան:

Անճնշում ջրաթեքումը` 15,1կմ ընդհանուր երկարությամբ, իր մեջ է ներառում 3 ջրանցքներ` 7785մ ընդհանուր երկարությամբ և 2 թունել` 6370մ երկարությամբ: Սովորական կառուցվածքի ճնշումային ավազանը ունի սառցաթող անցք և սիֆոնային ջրթող, որոնք համապատասխանում են ագրեգատների քանակին:

Սովորական կառուցվածքի դատարկ ջրթողիչը (սահանք) եռանկյունաձև կտրվածքով: Սիֆոնե ջրթողիչի առկայությունը հնարավորություն է տալիս ավտոմատ թափել ջուրը` մաքսիմալ թույլատրելի մակարդակն անցնելուց հետո

Ճնշումային մետաղական տուրբինե խողովակաշարերը երկթելային են, բաղկացած են հողային տարածքից` 100,0մ երկարությամբ, երկու ուղղահայաց հանքահորից` 82մ խորությամբ, և վերջին տեսամասը հորիզոնական թունել է, պողպատե պատյանով:

Սովորական տիպի ՀԷԿ-ի շենքը ունի երկու հիդրոագրեգատ` շառավղաառանցքային տուրբիններով, 40,8ՄՎտ հզորությամբ:

Բաց ենթակայանը 330/220/110կՎտ հանդիսանում է ՀՀ էներգերտիկ համակարգի հանգուցային ենթակայանը: Դրա օգնությամբ ապահովվել են և կարող են ապահովվել հետագայում ՀՀ էներգոհամակարգի միջհամակարգային կապերը այլ հանրապետությունների հետ:

Արտադրության միջին տոկոսը 2003-2011թթ. (մլն կՎտժ)
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am