«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
Արգել ՀԷԿ
Արգել ՀԷԿ  – երրորդ և ամենահզոր ՀԷԿ-ը ոչ միայն Կասկադի այլ նաև Հայաստանի էներգոհամակարգի:
  Այն ներառում է`
  - գլխամասային հիդրոհանգույց,
  - անճնշում ջրաթեքում,,
 - օրական գրաֆիկով կարգավորման ավազանը և ճնշումային ավազանը,
  - ճնշումային տուրբինե խողովակաշարերը,
  - դատարկ ջրթողիչ սահանք быстроток холостого сброса,
  - ՀԷԿ-ի շենք,
  - բաց ենթակայան.

Գլխամասային հանգույցը ներառում է խուլ քարե ամբարտակ` ավազակավային էկրանով, որը կազմում է Ախպարի ջրամբարը` տանսօրյա կարգավորմամբ, 5,6մլն մ3 ամբողջական ծավալով և 4,1 մլն մ3 օգտակար ծավալով:

Մաքսիմալ ծախսի բացթողման համար ողողատի (ջրաբերուկի) վարարման և ջրազատման, ջրալվացման ժամանակ ձախ ափին տեղակայված է երկհարկանի ջրթողիչ, որին ուղղահայաց տեղակայվաց է դերիվացիոն ջրընդունիչը` երեք անցքերով:

Ջրամբարի տիղմակալումից խուսափելու համար իրականացվում է ողողատի և տիզմի անընդհատ մաքրում` հողածուծ սարքով:

Ախպարայի ջրամբարը մոտակա բնակավայրերի համար ոչ միայն ապահովում է հեղեղաջրերի բացողումը այլ նաև ունի բարերար ազդեցություն իր տեղակայման մարզի շրջակա միջավայրի վրա:

Անճնշում ջրաթեքումը (դերիվացիան) բաղկացած է չորս թունելից` 11,6կմ ընդհանուր երկարությամբ, և երեք ջրանցքից` 6,5կմ: Ջրաթեքման (դերիվացիայի) վերջում գտնվում է սնուցիչ շլյուզը, որտեղից ջուրը կարող է գնալ ինչպես ճնշման խցիկ, այնպես էլ օրական գրաֆիկով կարգավորվող ավազան (300,0հազար մ3 տարողունակությամբ): Ջրի մաքսիմալ մակարդակի դեպքում ճնշման խցում և օրական գրաֆիկով կարգավորվող ավազանում տեղի է ունենում ավտոմատ ջրազատում կափույրե խցով դեպի դատարկ ջրթողիչ սահանք:

Ճնշումային ավազանից ջուրը իջնում է դեպի տուրբիններ չորս խողովակաշարով: Յուրանքանչյուր տուրբինային խողովակատարի միջին երկարությունը կազմում է 840մ: Ճնշումային ավազանում` ճնշումային խողովակաշարի յուրաքանչյուր ճյուղի առջև տեղակայված են բարակ ջրարգելակներ: Խողովակատարերը հագեցած են ճեղքվածքի դեմ մաքսիմալ պաշտպանվածությամբ, իսկ ջրարգելակների կառավարումը պաշտպանության համակարգի միանալու դեպքում իրականացվում է հեռահար` կայանի հեռակառավարման վահանակով: Դատարկ ջրթողիչ սահանքը, 1010մ երկարությամբ, կառուցվել է 1998-1999թթ.: 1995թ մայիսի 4 շարունակական անձրևների և թույլ, սողանքների հակած հիմքերի բնահողի սողանք է տեղի ունեցել` ջրթողիչ աշխատանքի ընթացքում: 10-15 րոպեի ընթացքում կայանը ողողվել է մեծ ծավալի ամուր բեկորներով(քարերի, հողի ծավալը, ինչպես հետագայում պարզվեց կազմել է 300,0հազար մ3)` մեքենաների սենյակի մինչև վերին նշանը: Կայանի գետահատվածում փոխվել էր Հրազդան գետի ռելիեֆը, հեղեղատի հոսքը փակել էր կիրճը` կազմելով նոր ամբարտակ, պատնեշ: Անձնակազմի ճիշտ կազմակերպված աշխատանքի և շուրջօրյա անձնվեր ածխատանքի շնորհիվ` աղետից 6ամիս անց գործի է դրվել կայանի առաջին ագրեգստը: 1996-1997թթ. Իրակաացվել են փնտրարական աշխատանքներ` սահանքի համար ուղի գտնելու և նախագիծն իրականացնելու համար: Համաձայն նոր նախագծի` հաջորդ երկու տարվա ընթացքում կառուցվել և շահագործման է հանձնվել դատարկ ջրթողիչ սահանքը: վերգետնյա կայանի շենքը , տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին: Կայանի շենքում տեղակայված են 4 ագրեգատ ` շառավղաառանցքային տուրբիններով` յուրաքանչյուրը 56.0 ՄՎտ հզարությամբ:

1995թ. վթարից հետո կայանում իրաիկանացվել են մեծածավալ վերականգնողական աշխատանքներ. համար 3 և 4 ագրեգատների վրա փոփոխվել են ստատորային փաթաթանները, հայկական էներգոհամակարգում առաջին անգամ տվյալ ագրեգատների վրա տեղադրվել են արագության թվային կարգավորիչներ, 8 կոմպլեկտ հին անջատիչներ նույնպես փոխարինվել են ժամանակակից անջատիչներով: 2005-2006թթ. Ընկերությունը պլանավորում է իր միջոցներով ավարտել կայանի ամբողջական վերականգնումը. Փոխարինել համար 2 անսարք գեներատորը, փոխարինել հին 110կՎտ 6 կոմպլեկտ անջատիչները նոր элегазовые, համար 1 և 2 ագրեգատների վրա տեղադրել արագության թվային կարգավորիչներ:

Արգել ՀԷԿ-ը հանդիսանում է եզակի ռազմավարական կայան հայկական էներգոհամակարգում: Գլխավոր ջրամբարը և օրական գրաֆիկով կարգավորվող ավազանը թույլ են տալիս կայանին ունենալ մեծ շարժունակություն օրական գրաֆիկում և էներգոհամակարգում բեռնումների լարված պահերը հանելու համար: համալրված ժամանակակից համակարգով` կայանը հանդիսանում է նաև մասամբ կարգավորող կայան. ագրեգատների վրա տեղադրված են ավտոմատ գործարկման կամ բեռնումների նվազեցման համակարգ` կախված էներգոհամակարգի հաճախականությունից: Կայանը ապահովում է Հայաստանի ատոմակայանի էլեկտրասնուցումը, բարձրացնելով դրա հուսալիությունը:

Արտադրության միջին տոկոսը 2003-2011թթ. (մլն կՎտժ)
 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am