«ՄԷԿ» ՓԲԸ-ի արտադրված էլեկտրաներգիան կՎտժ
«ՄԷԿ» ՓԲԸ վիճակագրություն
Տեղակայված հզորություն                     561 Մվտ   
2016թ. արտադրվել է                          405.464  կՎտժ
Հետադարձ կապ
0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
Հեռ.: (+374 10) 24 50 99, 23 08 12
Ֆաքս: (+374 10) 24 51 99
Էլ-փոստ office@mek.am
«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ

2003թ մայիսի 8-ին «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում և դարձել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող առաջին արտադրող ընկերությունը: 2003թ. Հուլիսի 17-ին, որպես սեփականություն, կազմակերպությանն է փոխանցվել “Սևան-Հրազդան Կասկադ” ՓԲԸ, իսկ 2011թ. մարտի 24-ին “ՌուսՀիդրո” ԲԲԸ` արտասահմանյան ակտիվների ձեռքբերման և զարգացման ռազմավարության համաձայն, ձեռք է բերել «ՄԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերը:

«ՄԷԿ» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ընկերություններից: «ՄԷԿ» ՓԲԸ ներառում է Սևան-Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երը, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա ՀՀ-ում: Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման ջրի արտահոսքը Սևանա լճից: Կասկադի բոլոր ՀԷԿ-երը գտնվում են աշխատանքային վիճակում: Տեղակայված հզորությունը 561 մՎտ է, իսկ արտադրական եւ տեխնոլոգիական ներուժը `500 մլն կՎտժ, ինչը կազմում է ՀՀ-ում օգտագործվող էներգիայի մոտ 10%-ը: Ընկերության ՀԷԿ-ի վրա գործում են էներգոհամակարգի ինչպես նաև վթարային պահուստի ամենօրյա կարգավորումների համակարգ: Ջրի օգտագործումը Սևանա լճից և Հրազդան գետից (բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից), թույլ է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքների 70%-ը, ինչպես նաև ապահովել արդյունաբերական ջրամատակարարումը քաղաքներին: Սևանա լճից ոռոգման և էներգետիկ արտահոսքերը ամեն տարի երաշխավորում են տարեկան 400,0-700,0 մլն կՎտ ոռոգում և արտադրություն կասկադում:

Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը վարել և վարում է վերակառուցման, Կասկադի կայանի տեխնիկական վերազինման քաղաքականություն` բարելավելով աշխատանքային և վճարման պայմանները: Չափազանց կարճ ժամանակահատվածում (2004թ. ընթացքում) կառուցվել է ընկերության նոր գրասենյակը, որը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին: Ընկերության ինժեներա-տեխնիկական կազմը ամբողջովին կազմված է “Սևան-Հրազդան Կասկադ” ՓԲԸ աշխատակիցներից, ովքեր ունեն բազմամյա փորձ Հայաստանի և Ռուսաստանի էներգոհամակարգում: Ընկերությունը մասնակցել է այլ հանրապետություններում իրականացվող վերականգնողական աշխատանքներին, նաև իրականացնում է տեխնիկական-տնտեսագիտական աուդիտ` տրամադրելով ամբողջական խորհրդատվություն, տեխնիկական, իրավական, հարկային և ֆինանսական լուծումներ այլ ընկերությունների համար: Արտահանել է էլեկտրաէներգիա Վրաստանի Հանրապետություն և անհրաժեշտության դեպքում կարող է նաև իրականացնել էլեկտրաէներգիայի արտահանում հարևան հանրապետություններ:

 
     
© «ՄԷԿ» ՓԲԸ 2003-2016
      0021, ք. Երևան, Ադոնցի փող., 10բ շենք
(+374 10) 24 50 99, 23 08 12
office@mek.am